Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. փետրվարի 9-10

Թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը փետրվարի 10-ի առավոտյան հայտնել է, որ փետրվարի 9-10-ին երկրի հարավարևելքում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ բախումներում սպանվել է 9 թուրքական ուժային:

Թուրքական ուժայինները Ջիզրեում. 09.02.2016թ.

Թուրքական ուժայինները Ջիզրեում. 09.02.2016թ.

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը փետրվարի 9-ին և 10-ին հայտնել է փետրվարի 9-ին Թուրքիայի հարավարևելյան Ջիզրե և Սուր գավառներում PKK-ի հետ բախումներում ԶՈւ 5 հատուկջոկատայիների սպանության մասին, որոնցից մեկը կոչումով մայոր էր: Նույն հաղորդագրություններում նշվում է նաև 3 վիրավոր հատուկջոկատայինների մասին:

Նույն աղբյուրը փետրվարի 10-ին հայտնել է, որ 2015-ի դեկտեմբերից մինչ 2016-ի փետրվարի 9-ը թուրքական ուժայինները Ջիզրեում սպանել են PKK-ի 597 զինյլալ, իսկ Սուր գավառում`179 զինյալ:

Իսկ քրդական ANF News լրատվական գործակալությունը հայտնում է, որ թուրքական ուժայինները սպանում են զինված բախումների հետ կապ չունեցող խաղաղ քուրդ բնակիչների:

Քրդական գործակալությունը փետրվարի 10-ին մասնավորապես հայտնում է, որ բախումների ընթացքում թուրքական ուժայինները Ջիզրե գավառի կենտրոնական համանուն քաղաքի միայն Ջուդի և Սուր (չխառնել Դիարբեքիրի Սուր գավառի հետ) թաղամասերում սպանել են 66 խաղաղ բնակիչների, իսկ ևս 73-ի մասին լուր չկա: Աղբյուրը նաև նշում է, որ փետրվարի 7-ին թուրքական աղբյուրները նշել են PKK-ի 60 զինյալների սպանության մասին, որոնք իրականում քաղաքացիականներն են:

ANF News լրատվական գործակալությունը նաև հայտնում է, որ թուրքական օդուժը շարունակում է ռմբակոծել Իրաքում PKK-ի ճամբարները, քրդական բնակավայրերը:

Թուրքիայի արևելքում 2015-ի հուլիսին սկսած զինված բախումների ընթացքին կարող եք ծանոթանալ այս հղումով:

One response to “Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. փետրվարի 9-10

  1. Pingback: Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. փետրվարի 10-11 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *