Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել է Ստամբուլի ստորաբաժանումներ, հետևել վարժանքներին

Փետրվարի 4-5-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը Ստամբուլում հետևել է Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերի «Ստորջրյա հարձակման» և «Ստորջրյա պաշտպանության» հատուկ նշանակության գործողությունների ստորաբաժանումների վարժանքներին: Այս մասին փետրվարի 6-ին հայտնել է թուրքական «Դենիզ հաբեր» («Ծովային լուրեր») լրատվական գործակալությունը:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարն այցելել է Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ Ստամբուլում տեղակայված ստորաբաժանումներ. 05.02.2016 թ.

Փետրվարի 5-ին ստուգվել է «Ստորջրյա հարձակման» և «Ստորջրյա պաշտպանության» հրամանատարությունների ստորաբաժանումների մարտունակությունը:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը, ՌԾՈւ հրամանատար, ծովակալ Բյուլենթ Բոսթանօղլուն, ԶՈւ ցամաքային զորքերի 1-ին բանակի հրամանատար, բանակի գեներալ Ումիթ Դյունդարը, ինչպես նաև ՌԾՈւ հյուսիսային միավորման հրամանատար, փոխծովակալ Հասան Շուքրու Քորլուն հետևել են ստորաբաժանումների վարժանքներին:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարն այցելել է Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ Ստամբուլում տեղակայված ստորաբաժանումներ. 05.02.2016 թ.

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարն այցելել է Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ Ստամբուլում տեղակայված ստորաբաժանումներ. 05.02.2016 թ.

Մինչ այդ էլ՝ Ստամբուլի զորամասեր այցելության առաջին օրը, Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել էր ցամաքային զորքերի հետևակայինների պատրաստության ուսումնարան, հետևել հետևակային ստորաբաժանումների մարզանքներին, այնուհետև կուրսանտներն անցկացրել են «բնակելի վայրերում ահաբեկչության դեմ պայքարի մեխանիզմների փորձարկման» վարժանքներ:

Նշենք, որ վերջին շրջանում` կապված Թուրքիայի արևելքում 2015-ի հուլիսից շարունակվող թուրք-քրդական զինված բախումների հետ, Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները ավելի հաճախ են նմանատիպ վարժանքներ անցկացնում, քանի որ զինված բախումների հիմնական վայրերը քրդաբնակ խոշոր քաղաքներն ու քաղաքատիպ ավաններն են:

Փետրվարի 8-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն հայտնել էր հունվարին և փետրվարի սկզբին անցկացված նմանատիպ մի շարք զորավարժությունների մասին:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարն այցելել է Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ Ստամբուլում տեղակայված ստորաբաժանումներ. 05.02.2016 թ.

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարն այցելել է Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ Ստամբուլում տեղակայված ստորաբաժանումներ. 05.02.2016 թ.

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարն այցելել է Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ Ստամբուլում տեղակայված ստորաբաժանումներ. 05.02.2016 թ.

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարն այցելել է Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ Ստամբուլում տեղակայված ստորաբաժանումներ. 05.02.2016 թ.

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարն այցելել է Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ Ստամբուլում տեղակայված ստորաբաժանումներ. 05.02.2016 թ.

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարն այցելել է Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ Ստամբուլում տեղակայված ստորաբաժանումներ. 05.02.2016 թ.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *