Իրանը հայտարարել է , որ զինում է իր «Քարար» ԱԹՍ-ները հրթիռներով

Իրանը մտադիր է իր հեռահար «Քարար» անօդաչու թռչող սարքերը(ԱԹՍ) զինել հրթիռներով: Այդ մասին կիրակի Իրանի անգլալեզու TB-Press հեռուստաալիքին հայտարարել է Իրանի պաշտպանության փոխնախարար Մոհամեդ Իսլամին:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, «Քարար» ԱԹՍ-ները հնարավոր է օգտագործել հետախուզական նպատակներով, ինչպես նաև զինել դրանք ցամաքային թիրախների ռմբակոծման համար օգտագործվող ռազմական հրթիռներով:
Իրանը սեփական արտադրության «Քարար» ԱԹՍ-ները առաջին անգամ ներկայացրել է 2010-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *