Իրանն առաջին անգամ այլ պետության ղեկավարին միջուկային օբյեկտ է ցույց տվել

Իրանի իշխանությունները առաջին անգամ թույլ են տվել այլ պետության նախագահին Իրանի Նաթանզ քաղաքում գտնվող միջուկային օբյեկտ այցելել: Այդ մասին հայտնում է ռուսական Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը:
Իրանի կենտրոնական հատվածում տեղակայված Նաթանզի ատոմային օբյեկտ հաճախ են այցելում ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները, նախինում այնտեղ նաև լրագրողներ ու դիվանագետներ են այցելել: Սակայն սա առաջին դեպքն է, երբ օբյեկտ է այցելում այլ պետության ղեկավարը:
Նշենք, որ ԱՄՆ-ը, Եվրոպական մի շարք երկրներ, Իսրայելը մեղադրում են Իրանին միջուկային զենքի արտադրության համար: Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր միջուկային ծրագրերը միտված են միայն պետության էներգետիկ պահանջների բավարարմանը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *