Հյուսիսային Կովկասի իրադարձությունները. 4 սեպտեմբերի. թարմացվող լրահոս

13:24 Չեչնիայի Կուրչալի շրջանի Էնիկալի բնակավայրի մոտ օպերատիվ-հետախուզական աշխատանքների իրականացման ժամանակ անհայտ անձինք կրակել են Չեչնիայում ՌԴ ՆԳՆ աշխատակիցների ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ գնդակոծության հետևանքով վիրավորվել է պարեկային ծառայության կրակային դասակի հրամանատարը:

***

13:10 Երեկ ժամը 22:55-ի սահմաններում Դաղստանի Խասավյուրտ բնակավայրում անհայտ անձինք գնդակոծել են ոստիկանության՝ 12 աշխատակիցներից կազմված պահակախումբը: Զոհեր և տուժածներ չկան: Այդ մասին այսօր հայտնել է Դաղստանի ՆԳՆ ներկայացուցիչը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *