Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. հունվարի 21-22

Հունվարի 21-23-ին Թուրքիայի հարավարաևելյան նահանգներում թուրքական ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) բախումների արդյունքում թուրքական կողմի հայտարարությունների համաձայն սպանվել է 2 , վիրավորվել` 16 ուժային: Այս մասին հայտնել են Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը, «Իհլաս» լրատվական գործակալությունը, «Էն սոն հաբեր» լրատվակայքը:

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր գավառի կենտրոնում

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր գավառի կենտրոնում

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հունվարի 23-ին նաև հայտնել է, որ 2015-ի դեկտեմբերից մինչև 2016-ի հունվարի 22-ը Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Ջիզրե գավառում թուրքական ուժայինները սպանել են ընդհանուր առմամբ 429 քուրդ զինյալ, Դիարբեքիրի Սուր գավառում` 115 քուրդ զինյալ, իսկ Ջիզրեի Սիլոփի գավառում հունվարի 20-ի դրությամբ` 142 զինյալ, իսկ ընդհանուր առմամբ` 686 քուրդ զինյալ նշված 3 գավառներում:

«Իհլաս» լրատվական գործակալությունն իր հերթին հունվարի 22-ին հայտնում է, որ 2015-ի դեկտեմբերի 2-ից մինչ օրս Սուր գավառում սպանվել է 17, վիրավորվել` 125 թուրքական ուժային: Քրդական PKK-ն տվել է 106 սպանված (ԳՇ կայքում հունվարի 23-ի դրությամբ նշվում էր 115 սպանված զինյալ):

Նույն աղբյուրն առավել ուշ հայտնել է, որ Սուր գավառում քուրդ զինյալների հետ բախումներում հունվարի 22-ին վրավորվել է ևս 2 ուժային, ինչպեսնաև Ջիզրե գավառում սպանվել է ոստիկանության 1 հատուկջոկատային։

Հունվարի 22-ին Ջիզրեում քուրդ զինյալների հետ բախումներում սպանված ոստիկանության հատուկջոկատային Բայրամ Օզդերեն

Հունվարի 22-ին Ջիզրեում քուրդ զինյալների հետ բախումներում սպանված ոստիկանության հատուկջոկատային Բայրամ Օզդերեն

Նշենք, որ 2015-ի դեկտեմբերից Թուրքիայի արևելքում ընթացող զինված բախումներից թուրքական կողմից ներգրավված են ոստիկանության, ժանդարմերիայի հատուկջոկատայինները և «գյուղական պահապանները»` ԶՈւ գլխավոր շտաբի համակարգմամբ:

Իսկ հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարությունը շուրջ 200-հոգանոց հատուկջոկատայինների («բոսորագույն բերետավորներ») ստորաբաժանում է ուղարկել Դիարբեքիր նահանգի Սուր գավառ:

Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատ` «բոսորագույն բերետավորներ» (Bordo Bereliler)

Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատ` «բոսորագույն բերետավորներ» (Bordo Bereliler)

Քրդական աղբյուրների անդրադարձը` 

Նշենք, որ 2015-ի դեկտեմբերից բախումները վերսկսելուն հետ մեկտեղ քրդական աղբյուրները շարունակում են հայտարարել, որ թուրքական ուժայինները սպանում են զինված պայքարի հետ որևէ կապ չունեցող խաղաղ բնակիչների` այդ թվում ծերերի, կանանց և երեխաների:

Մասնավորապես, ANF News լրատվական գործակալությունը, փոխանցելով PKK-ի մամուլի ծառայության հաղորդագրությունը, հունվարի 22-ին հայտնում է Թուրքիայի զինուժը շարունակում է ռմբակոծել և հրետակոծել քրդական բնակավայրերը:

Նույն աղբյուրը հունվարի 21-ին հայտնել էր, որ թուրքական ուժայինները Վանում մեկ խաղաղ քուրդ բնակչի են սպանել:

Իսկ հունվարի 23-ին քրդական լրատվական գործակալությունը հայտնում է, որ հունվարի լույս 23-ի գիշերերը թուրքական ուժայինները տանկերով արկակոծել են Ջիզրեի բնակելի մի շարք շենքեր, ինչի արդյունքում վիրավորվել է շուրջ 10 քուրդ բնակիչ՝ այդ թվում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսկցության ներկայացուցիչներ, որոնց թույլ չեն տալիս տեղափոխել հիվանդանոց։ Թուրքական ուժայինները դեռևս շարունակում են հրետակոծել, արկակոծել և ռմբակոծել քրդաբնակ քաղաքը։

Թուրքական ուժայինները երկրի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սուր գավառում

Թուրքական ուժայինները երկրի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սուր գավառում

Ավելացնենք, որ 2015-ի դեկտեմբերից մինչ օրս Թուրքիայի արևելքում շարունակվող զինված բախումների ընթացքի ընթացքին, թուրքական և քրդական կողմերի արձագանքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով դրված հոդվածներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *