ԱՄՆ-ն պատրաստվում է ավելացնել Իրաքում իր ռազմական հրահանգիչների քանակը

ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար (նախարար) Էշթոն Քարթերը հունվարի 19-ին հայտարարել է, որ Նահանգները պատրաստվում է մեծացնել իրենց ռազմական ներկայությունն Իրաքում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ կռվող ավելի շատ տեղական ուժեր մարզելու համար։ Այս մասին հայտնում է ամերիկյան Washington Post պարբերականը։

ԻՊ-ի դեմ պայքարողների մարզումները

ԻՊ-ի դեմ պայքարողների մարզումները

Քարթերը նշել է, որ իրենք ոչ թե նոր խմբավորումներ են ստեղծելու, այլ համագործակցելու են առկա ուժերի հետ՝ հավելելով, որ ամերիկյան լրացուցիչ ուժերը միանալու են ԻՊ դեմ պայքարողների համար մարզումներ անցկացնող մյուս երկրների՝Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Գերմանիայի, Իտալիայի ու Նիդերլանդների հրահանգիչներին։ Այս երկրների պաշտպանության նախարարների հետ Քարթերը հանդիպելու է հունվարի 20-ին Փարզիում, որտեղ քննարկվելու են վերոնշյալ ծրագրի իրականացման մանրամասները։

Հավելենք՝ պարբերականի հրապարակած նյութում նշված է, որ նոր գործողության հիմնական նպատակը ԻՊ զինյալներից Իրաքում՝ Մուսուլը, Սիրիայում՝ Ռաքքան ազատագրելն է, որոնք փաստացի այս խմբավորման «մայրաքաղաքներն» են՝ կենտրոնները։

Հիշեցնենք, որ Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Մոսուլը, ԻՊ ահաբեկիչների ձեռքն է ընկել 2014-ի հունիսին, իսկ Ռաքքան՝ 2014-ի հունվարին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *