Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը ստուգել է հատուկ նշանակության զորքերի մարտունակությունը

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը, զորամիավորումների և Ժանդարմերիայի հրամանատարները ստուգայց են կատարել հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության զորամաս: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈՒ ԳՇ կայքը:

Ժանդարմերիայի հատուկ նշանակության մարտիկներն իրականացրել են բնակելի վայրերում մարտ վարելու վարժանքներ

Ժանդարմերիայի հատուկ նշանակության մարտիկներն իրականացրել են բնակելի վայրերում մարտ վարելու վարժանքներ

Ստուգողների ներկայությամբ ժանդարմերիայի հատուկ նշանակության մարտիկներն իրականացրել են բնակելի վայրերում մարտ վարելու վարժանքներ, ներկայացրել ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում գերիների փրկության, որոնողափրկարարական գործողություններ իրականացնելու և ահաբեկիչների դեմ մարտ վարելու մեխանիզմները:

Նշենք, որ այս այցի հիմնական նպատակը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների հետ Թուրքիայի արևելքում 2015-ի դեկտեմբերից վերսկսված և մինչև օրս շարունակվող մարտերում թուրքական ժանդարմերիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների գործողությունները հստակեցնելն է:

Հավելենք, որ 2015-ի դեկտեմբերի սկզբի Թուրքիայի արևելյան քրդաբնակ մի շարք գավառներում «փողոց դուրս գալու» արգելք սահմանելուց հետո բնակելի վայրերում PKK-ի դեմ զինված պայքարին նախ ներգրավվել են թուրքական ոստիկանության, իսկ դեկտեմբերի երկրորդ կեսից` ժանդարմերիայի հատուկջոկատայինները, որոնք պատերազմական իրավիճակում ենթարկվում են Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին: Գործողություններին մասնակցում են նաև «գյուղական պահապանները», որոնք թուրքական կառավարության կողմից` PKK-ի դեմ պայքարի համար զինված, հիմնականում ազգությամբ քուրդ ուժայիններ են:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել է ժանդարմերիայի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարություն

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել է ժանդարմերիայի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարություն

Իսկ երեկ հայտնի դարձավ, որ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարությունը շուրջ 200-հոգանոց հատուկջոկատայինների («բոսորագույն բերետավորներ») ստորաբաժանում է ուղարկել երկրի արևելյան Դիարբեքիր նահանգի Սուր գավառ: Սա ենթադրում է, որ մարտերում ժանդարմերիայի և ոստիկանության հատուկջոկատայինները օգնության կարիք էին զգում:

Ավելացնենք, որ քրդական աղբյուրները մշտապես թուրքական կառավարությանը մեղադրել են բնակելի վայրերում թուրքական ուժայինների կողմից խաղաղ բնակիչների դեմ վարվող գործողությունների, տանկերով և հրետանիով բնակելի շենքերի վրա կրակելու և բնակիչներին սպանելու համար:

Նշված հայտարարություններին, 2015-ի դեկտեմբերից մինչ օրս Թուրքիայի արևելքում շարունակվող զինված բախումների ընթացքի ընթացքին, թուրքական և քրդական կողմերի արձագանքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով դրված հոդվածներում:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել է ժանդարմերիայի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարություն

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել է ժանդարմերիայի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարություն

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել է ժանդարմերիայի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարություն

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել է ժանդարմերիայի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *