Հյուսիսային Կովկասի իրադարձությունները. 25 օգոստոսի. թարմացվող լրահոս

15:50 Այսօր ժամը 12:20-ի սահմաններում Դաղստանի իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից Դաղստանի Գուրբուկի բնակավայրի մոտ օպերատիվ-որոնողական աշխատանքների իրականացման ժամանակ անհայտ անձինք կրակել են իրավապահների ուղղությամբ: Պատասխան կրակով նրանցից մեկը սպանվել է: Այդ մասին հայտնում են ՌԴ Ներքին գործերի նախարարությունից:
Ուժայինների շարքում զոհեր և տուժածներ չկան:
Դեպքի վայրում օպերատիվ-քննչական խումբ է աշխատում:

***

15:18 Օգոստոսի 24-ին ժամը 23:50-ի սահմաններում Դաղստանի Շամհալի շրջանում Դաղստանի իրավապահ մարմինների և ՌԴ դաշնային Անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ օպերատիվ-որոնողական միջոցառումների հետևանքով երկու զինյալ է սպանվել: յդ մասին հայտնում են Դաղստանի ՆԳՆ վարչությունից:
Իրավապահների կողմից ՎԱԶ 2110 մեքենայի ստուգման ժամանակ մեքենայի խցիկից անհայտ անձինք կրակ են արձակել Իմ աշխատակիցների ուղղությամբ: Պատասխան կրակով զինյալները սպանվել են:
ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ սպանվածները 52-ամյա Հասան Մուրտուզալիևն ու 30-ամյա Մահոմեդարիպ Ժամալովն են:
Վերջինս, ինչպես հայտնում են Ազգային հակաահաբեկչական կոմիտեից, Շամհալյան խմբավորման առաջնորդն էր:
Դեպքի վայրում հայտնաբերվել են երկու ինքնաձիգ և երկու ուսապարկ:

***

14:14 Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, երեկ ժամը 16:00-ի սահմաններում Դաղստանի Խասավյուրտ-Բաբայուրտ ավտոճանապարհին անհայտ անձինք գնդակոծել են Ներքին զորքերի աշխատակիցների ավտոշարասյունը:
Նախնական տվյալներով՝ գնդակոծության հետևանքով Ներքին զորքերի փոխգնդապետ է զոհվել: Մեքենայի վարորդը ծանր վիրավոր է:
Դեպքի վայրում քննչական խումբ է աշխատում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *