Պակիստանի հրետանին ուրբաթ կրկին հրետակոծել է Աֆղանստանի արևելյան Քունար նահանգը: Հրետակոծության հետևանքով մի քանի տուն փլատակների է վերածվել: Բարեբախտաբար զոհեր և տուժածներ չկան:
Քունարի նահանգապետ Վազիֆուլի Վազեֆին կոչ է արել ՆԱՏՕ-ի հրամանատարությանը կրակի դադարեցման նպատակով ճնշում գործադրել Պակիստանի վրա:
Աֆղանական Պաժվակ լրատվական գործակալության տվյալներով՝ Պակիստանին հակահարվածելու նպատակով Քունարում սկսել են ձևավորվել երիտասարդական ինքնապաշտպանական ջոկատներ:
Միաժամանակ գործակալությունը հայտնում է, որ անվտանգության ուժեր և հրետանի է ուղարկվել Քունար:
Նշենք , որ վերջին երեք ամիսների ընթացքում Քունարի վրա շուրջ 4 հազար արկ և հրթիռ է արձակվել, ինչի հետևանքով 30 մարդ է զոհվել, ավելի քան 1,4 հազար աֆղանցի ստիպված է եղել թողնել տներն ու բնակության առավել ապահով վայր ընտրել:
Պակիստանին հակահարված տալու անկարողության պատճառով Աֆղանստանի պառլամենտը անվստահություն է հայտնել Ներքին գործերի և պաշտպանության նախարարներին, ինչի հետևանքով վերջիններս հեռացվել են զբաղեցրած պաշտոններից:
-
Լրահոս
- Թուրքիան ռազմական համաձայնագրեր է ստորագրել Բոսնիա և Հերցեգովինիայի ու Կատարի հետ
- Ադրբեջանն ու Պակիստանն աշխատում են համատեղ զորավարժությունների ուղղությամբ
- Դոնեցկում աշխարհազորին թույլատրել են կանխարգելիչ կրակ վարել Ուկրաինայի զինուժի ուղղությամբ
- Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են
- Ամերիկյան պատժամիջոցների ակնհայտ ազդեցություն առայժմ չենք տեսնում․ Թուրքիայի ՊԱԳՎ
- Թուրքիան փորձում է Պակիստանի հետ ռազմական ինքնաթիռներ և հրթիռներ արտադրել․ Bloomberg
- Պակիստանի ԶՈւ ԳՇ պետն Ադրբեջանում է
- Ղազախստանի զինված ուժերը փորձարկել են թուրքական արտադրության զրահամեքենա
- Ադրբեջանի օկուպացրած տարածքներում որոնումներն արդյունք չեն տվել
- Ռուսաստանը Տ-90Մ տանկերի խմբաքանակ է ստացել
- Պենտագոնն Ուկրաինային 125 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի
- ԱՄՆ-ում խոսել են Սոլեյմանիի սպանությունից հետո ամերիկյան բազայի վրա իրանցիների հարվածներից
- Թուրքիան և Կատարը համատեղ զորավարժություն են անցկացնում
- Ռուսաստանում Covid-19-ի դեմ կամավոր պատվաստվել է 286,000 զինծառայող
- Մինչև փետրվարի 18-ը փորձաքննվել է 3684 աճյուն
- Իրաքի ԱԳՆ-ից քննադատել են իրենց տարածքում Թուրքիայի ռազմական միջամտությունները
- Արցախի գրավյալ տարածքներում վերսկսել են որոնողական աշխատանքները
- Թուրքիայում ցուցադրել են տեղական արտադրության անօդաչու ուղղաթիռը
- Turkey’s participation in the war Part 2: UAVs
- Թուրքիայում փորձարկել են «Սունգուր» դյուրակիր ՀՕՊ միջոցը