ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) մոտոհրաձգային միավորումների շուրջ 5 հազար զինծառայող 300 միավոր զինտեխնիկայով կրակային պատրաստության վարժանքներ է սկսել Չեչնիայի «Գվարդիական», «Կալինովյան» և «Ալպիական» զորավարժարաններում։ Այս մասին հայտնում է ՀՌՇ մամուլի ծառայությունը։
Վարժանքներն անցկացվելու են Տ-72Բ3 տանկերով և ԲՏՌ-82ԱՄ զրահափոխադրիչներով:
Վարժանքների առաջին փուլում կատարելագործվելու են փոքր ստորաբաժանումների (ջոկ, դասակ) գործողությունները, ինչից հետո տանկային և մոտոհրաձգային դասակները կատարելագործելու են համատեղ գործողությունների ներդաշնակվածությունը:
Վարժանքներին մասնակցում են նաև դիպուկահարներ և նռնականետորդներ, ովքեր կատարելագործում են իրենց՝ կրակային թիրախներ խոցելու, մարտադաշտում ծածուկ տեղաշարժվելու, պայմանական թիրախների դիտարկման ու հետախուզման, ինչպես նաև գիշերային ու ցերեկային ժամերին տարբեր հեռավորությամբ կրակային հարվածներ հասցնելու հմտությունները։