ՌԴ ԶՈւ ԳՇ գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը նշել է, որ սեպտեմբերի 30-ից մինչ օրս Սիրիայում ՌԴ ավիացիան իրականացրել է 4201 մարտական թռիչք` ոչնչացնելով ահաբեկիչների թաքստոցներ, ռազմական տեխնիկա և ռազմական ուժ: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքը:
Սիրիայում ՌԴ ԶՈւ օդուժի 4201 մարտական թռիչքներից 145-ն իրականացվել է ռազմավարական (հեռահար) հրթիռակիր և ռմբակոծիչ ինքնաթիռներով (հեռահար ավիացիայի Տու-160, Տու-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչները և Տու-22Մ3 «հեռավոր» ռմբակոծիչները): Ռուսաստանյան ավիացիան հիմնական ուշադրությունը սևեռել է ահաբեկիչներին եկամուտ բերող օբյեկտների ոչնչացման վրա: Այդ նպատակով միայն վերջին 3 շաբաթների ընթացքում ոչնչացվել են ահաբեկիչների նավթավերամշակման 6 ենթակառուցվածք, հում նավթ տեղափոխող ավտոմեքենաների 7 շարասյուն, իսկ սեպտեմբերի 30-ից մինչ օրս ընդհանուր առմամբ ոչնչացվել է ահաբեկիչներին պատկանող նավթ տեղափոխող 1200 բեռնատար:
Ռուսաստանյան ավիացիայի օգնությամբ Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են հարձակողական մարտեր վարել Լաթաքիայի, Հալեպի, Հոմսի, Համայի շրջաններում և Դամասկոսի արվարձաններում: Մասնավորապես Հալեպի շրջանում կառավարական ուժերը շարունակում են ընդլայնել Քվեյրիս օդանավակայանի անվտանգության օղակը, զարգացնում են հարձակողական գործողությունները հարավ-արևմուտքում` Իդլիբի ուղղությամբ: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ազատագրվել է 9 բնակավայր:
Լաթաքիայի հյուսիսում Սիրիայի կառավարական ուժերին հաջողվել է հսկողություն հաստատել Թուրքիայի հետ սահմանակից հատվածում: Սիրիայի կառավարական ուժերին օգնում են նաև այսպես կոչված «սիրիական չափավոր ընդդիմության» մի շարք խմբավորումների շուրջ 5000 մարտիկներ:
Միայն վերջին շաբաթվա ընթացքում Սիրիայի կառավարական ուժերը, ռուսաստանյան կողմի տվյալներով, ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շուրջ 150 գրոհային
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի կառավարության միջնորդությամբ կետային ավիահարվածներ է հասցնում այդ երկրում «Իսլամական պետություն», ինչպես նաև մի շարք այլ ահաբեկչական խմբավորումների դիրքերին: Գործողություններին ներգրավված են ՌԴ ԶՈւ հեռահար, օպերատիվ-մարտավարական ավիացիան, ռազմանավեր և սուզանավեր (վերջինները՝ նաև Կասպից ծովից):
Այս գործողություններում ՌԴ ԶՈւ-ն առաջին անգամ օգտագործել է ռազմաօդային և ծովային բազաներում տեղակայված մինչև 1500 կմ հեռահարությամբ թևավոր հրթիռներ: Ընդհանուր առմամբ ոչնչացվել է ավելի քան 8 հազար ահաբեկչական օբյեկտ:
Հոկտեմբերի 7-ից ՌԴ ԶՈւ-ն սկսել էր Կասպյան նավատորմիղի նավերից թևավոր հրթիռներ արձակել Սիրիայում ԻՊ դիրքերին, որոնք մինչև նշանակետին հասնելը անցնում են Իրանի և Իրաքի օդային սահմաններով՝ հատելով 1500 կմ հեռավորություն։ Մանրամասները կարող եք կարդալ Ռազմինֆոյի համապատասխան հոդվածում։
ՌԴ ԶՈւ հրթիռային հարվածները ԻՊ դիրքերին Կսապից ծովից։
Pingback: Ռուսաստանը Սիրիայում գործողություները դադարեցնելու հիմքեր չունի. Լավրով | Ռազմ.info
Pingback: Թուրքիան Ռուսաստանին չի թույլատրել դիտորդական թռիչք կատարել իր տարածքում | Ռազմ.info
Pingback: Սիրիայի բանակը կտրել է ԻՊ-ի կապը Թուրքիայի հետ Հալեպի հյուսիսում | Ռազմ.info
Pingback: Ռուսաստանում վնասազերծվել է ահաբեկչություն ծրագրած ԻՊ գրոհայինների խումբ | Ռազմ.info
Pingback: Սիրիայի ռուսաստանյան ավիախմբի առաջին խումբը վերադառնում է Ռուսաստան | Ռազմ.info