Թշնամու դիպուկահարի կրակից զոհված ՊԲ զինծառայողը հետմահու պարգևատրվել է

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի զորամասերից մեկի զինծառայող Կարեն Արմենի Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Այս մասին տեղեկացնում է Արցախի ղեկավարի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին ՊԲ զինծառայող, 1995 թ. ծնված Կարեն Արմենի Գրիգորյանը զոհվել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի գնդակից:

One response to “Թշնամու դիպուկահարի կրակից զոհված ՊԲ զինծառայողը հետմահու պարգևատրվել է

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 6 – 12 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *