ՌԴ Անվտանգության ծառայության Սահմանապահ ծառայության տնօրեն Վլադիմիր Պրոնիչևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է Հյուսիսային Կովկասում ՌԴ պետական սահմանի պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքերի մասին:
Պրոնիչևի խոսքերով՝ 2003-2011 թվականներին պետական նպատակային ծրագիր է իրականացվել հյուսիսկովկասյան և կենտրոնական Ասիայի ուղղությամբ ՌԴ անվտանգությունն ապահովելու նպատակով:
«Ներկայումս Հյուսիսային Կովկասում հիմնական ջանքերն ուղղված են Հարավօսական և աբխազական ուղղությամբ ՌԴ անվտանգության ապահովմանը. հարավօսական ուղղությամբ արդեն ավարտվել են ՌԴ պետական սահմանի պահպանությանն ուղղված հիմնական աշխատանքները: Այսպիսով՝ առաջիկայում կստեղծվի ՌԴ սահմանի պահպանության բազմաէշելոն համակարգ»- ասել է Պրոնիչևը և հավելել, որ աշխատանքեր են տարվում նաև հեռավորարևելյան ուղղությամբ ՌԴ անվտանգության ապահովման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում Սահմանապահ ծառայության տնօրենը խոսել է նաև ՌԴ ՍԾ համար նոր նավերի ձեռքբերման ծրագրի մասին: Նրա խոսքով՝ ծառայությունն արդեն իսկ ստացել է 21-րդ դարի նոր նավեր, նախատեսվում է հետագայում այդպիսի ևս 25 նավ ձեռք բերել:
-
Լրահոս
- Թուրքիայի ԱԳՆ․ «Դեմ ենք Հայաստանում հեղաշրջմանը»
- Փաշինյանը պաշտոնից ազատել է Տիրան Խաչատրյանին` որպես կարգապահական տույժ
- Թուրքիան Միջերկրական և Էգեյան ծովերում զորավարժություն կանցկացնի
- Թուրքիայի ռազմածովային ուժերը 2 միավոր «Անքա» ԱԹՍ են ստացել
- Իրաքում ՆԱՏՕ-ի ուժերի ավելացման մասին դեռ վաղ է խոսել․ իրաքցի զինվորական
- Մեկնարկում են թուրքական «Աքընջը» ԱԹՍ-ների կրակային փորձարկումները
- Ուկրաինան բանակին պատրաստում է բնակելի տարածքների գրոհի սցենարների
- Թուրքիայի մասնակցությունը պատերազմին. Մաս Բ. ԱԹՍ-եր
- Ուկրաինան շտապում է սեփական օպերատիվ–մարտավարական համակարգերն ընդունել բանակ
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ] Հանդիպելու են Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտգործնախարարները
- ՌԴ ՊՆ–ն կնքել է «Ալտիուս–Ռու» ԱԹՍ–ների գնման պայմանագիր
- Իրաքի հյուսիսում Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայություն»-ը գործողություն է իրականացրել
- Ռուսական «Կուբ» մահապարտ ԱԹՍ-ի պետփորձարկումները կավարտվեն 2021–ին
- Թուրքիայում և Թուրքիայից դուրս շահագործվում է 160 միավոր Bayraktar TB2 ԱԹՍ
- Հայ–ռուսական միացյալ զորախումբը 3 զորավարժություն ունի պլանավորած․ նախարար
- ՌԴ-Թուրքիա բանակցությունները Ս-400-ների նոր խմբաքանակի գնման շուրջ շարունակվում են
- Նախիջևանն Ադրբեջանին կապող միջանցքը հսկելու են ՌԴ սահմանապահները
- ՀՀ-ն կրճատել է իր խաղաղապահների թիվը Աֆղանստանում 52%-ով, Կոսովոյում՝ 95%-ով
- Հայաստանն օպտիմալացնելու է բանակի թիվը․ նախարար
- Գյումրիի ռուսական ռազմաբազայի մի մասը կարող է տարվել Հայաստանի արևելք.ՊՆ