Հյուսիսային Կովկասի իրադարձությունները. 23 օգոստոսի. թարմացվող լրահոս

19:05 Դաղստանի Բաբայուրտի շրջանում իր իսկ տան մոտ սպանվել է ոստիկանության կապիտան Ռասուլ Կաչմասովը:
Մարդասպանները ,Պրիորա, մեքենայով փախուստի են դիմել:

***

19:33 Դաղստանի Ցունտինի շրջանի Մոքոք բնակավայրի մոտ երեկ ժամը 21:00-ի սահմաններում Ներքին զորքերի զինծառայողների և ոստիկանների կողմից ԿամԱԶ մակնիշի մեքենայի ստուգման ժամանակ մեքենայից արձակված կրակոցների հետևանքով սպանվել է ներքին զորքերի մեկ աշխատակից, ևս երկու ուժային վիրավորվել է: Այդ մասին հաղորդում է Դաղստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչը:
Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, վկայակոչելով Դաղստանի ԻՄ ներկայացուցչի խոսքերը, փոխհրաձգության ժամանակ սպանվել է նաև ԿամԱԶ-ի թափքում թաքնված զինյալներից մեկը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *