Վրաստանի ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալը նշանակվել է ռազմական ակադեմիայի ռեկտորի պաշտոնում

Օրեր առաջ վրաստանյան մամուլում լուրեր տարածվեց, որ Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբում դարձյալ կադրային փոփոխություն է։ Հայտարարվում էր, որ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Վլադիմիր Չաչիբայան նշանակվել է Դավիթ Աղմաշենեբելիի անվան ազգային ռազմական ակադեմիայի ռեկտորի պաշտոնում։ Իսկ ԳՇ առաջին տեղակալ է նշանակվելու ԳՇ պետի տեղակալ Օմար Բեգոիձեն։

Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Վլադիմիր Չաչիբայան

Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Վլադիմիր Չաչիբայան

Կադրային փոփոխության մասին առաջին պաշտոնական հաստատումը դեկտեմբերի 6-ին վրաստանյան «Մաեստրո» հեռուստաընկերության եթերում արել է հենց Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն։ Վերջինս նշել է, որ այս նշանակումը պաշտոնի ցածրացում չէ, քանի որ ավելի վաղ Չաչիբայան նշանակվել էր Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության (United Nations Assistance Mission in Afghanistan — UNAMA) ռազմական ավագ խորհրդատուի, իսկ այժմ ռեկտորի պաշտոնում։

«Մենք չէինք կարող մի ամբողջ տարի ռեկտորի պաշտոնում նշանակել մի մարդու, ով ռեկտորի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար կլիներ այդպիսի կարևոր հաստատության համար։ Այդ իսկ պատճառով մենք նշանակեցինք Չաչիբայաին»,— հայտնել է Կապանաձեն։

Հատկանշական է, որ Կապանաձեի խոսքերից չի հասկացվում, արդյո՞ք Չաչիբայան ազատվել է Աֆղանստանում իր պաշտոնից, թե՝ ոչ։

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 13-ին Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Վլադիմիր Չաչիբայան նշանակվել էր Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության (United Nations Assistance Mission in Afghanistan — UNAMA) ռազմական ավագ խորհրդատուի պաշտոնում։ Չաչիբայան արդեն մեկնել էր Աֆղանստան ու 1 տարվա ընթացքում ծառայելու էր այնտեղ։

Ինչպես ավելի վաղ հենց Չաչիբայան էր հայտարարել, այդ պաշտոնում իր խնդիրն է խորհրատվություն տրամադրել Աֆղանստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ և առաքելության ղեկավար Նիկոլաս Հայսոմին (Nicholas Haysom), ինչպես նաև համակարգել նշված առաքելության և Աֆղանստանի պաշտպանության նախարարության միջև աշխատանքը։

Տեղեկացնենք, որ 2002 թվականի մարտի 28-ից Աֆղանստանում գործում է ՄԱԿ-ի առաքելությունը (МООНСА/UNAMA—United Nations Assistance Mission in Afghanistan, — UNAMA)։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *