ՌԴ Կասպյան նավատորմիղի ավելի քան 50 նավ զորավարժություն է անցկացնում Կասպից ծովում

Ռուսաստանի Կասպյան նավատորմիղի նավերի անձնակազմերը մարտակական պատրաստության շրջանակներում զորավարժություն են անցկացնում Կասպից ծովում։  7 օրվա ընթացքում բաց ծովում նավերը 30-ից ավելի վարժանք են իրականացրել։

ՌԴ կասպյան նավատորմիղի նավերը 2012 թվականի զորահանդեսի ժամանակ. Աստրախան

ՌԴ կասպյան նավատորմիղի նավերը 2012 թվականի զորահանդեսի ժամանակ. Աստրախան

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, հայտնում է Ռուաստանի պաշտպանության նախարարության կայքը։

Ինչպես դեկտեմբերի  7-ին տեղեկացրել էր ռուսաստանյան « ՌԻԱ Նովոստի » լրատվական գործակալությունը, զորավարժությանը ներգրավվել է ավելի քան 50 նավ իր անձնակազմով, որոնց թվում են ՝ «Դաղստան» և «Թաթարստան» հրթիռային նավերը, ինչպես նաև «Գրադ Սվիյաժսկ», «Ուգլիչ», «Վելիկիյ Ուստյուգ», «Վոլգոդոնսկ», «Մախաչկալա», «Աստրախան» փոքր հրթիռային և հրետանային նավերը։

Հայտնի է, որ զորավարժության ընթացքում նավաստիները տարատեսակ վարժանքներ են իրականացնում։ Հատուկ ուշադրություն է դարձվել համատեղ նավային զորավարժության ժամանակ հակառակորդի կողմից զանգվածային խոցման զենքի (ԶԽԶ) պայմաններում անձնակազմերի գործողություններին։
Սցենարի համաձայն՝ նավապետերը տեղեկություն են ստացել, որ պայմանական հակառակորդը կիրառելու է զանգվածային խոցման զենք և իրենց գործողությունները կազմակերպել են դրան համապատասխան։

Հիշեցնենք, որ հենց Կասպյան նավատորմիղի «Դաղստան», «Գրադ Սվիյաժսկ» , «Ուգլիչ» , «Վելիկիյ Ուստյուգ» ռազմանավերն էին այս տարվա հոկտեմբերին 26 հրթիռ արձակել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին՝ 11 թիրախի ուղղությամբ։

One response to “ՌԴ Կասպյան նավատորմիղի ավելի քան 50 նավ զորավարժություն է անցկացնում Կասպից ծովում

  1. Pingback: ՌԴ Կասպյան նավատորմիղում մարտական պատրաստականության ստուգումներ են սկսվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *