«Էրեբունի» օդանավակայանի ռուսաստանյան ավիախումբը համալրվել է 7 ռազմական ուղղաթիռով

Ռուսաստանյան զինված ուժերի՝ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիախումբը ստացել է 7 միավոր Մի-24Պ մարտական և Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռներ: Այս մասին Ռազմինֆոյին տեղեկացրել է Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի մամուլի ծառայությունը:

ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչը և ՀՀ ԶՈւ Մի-24 հարվածային ուղղաթիռը «Էրեբունի» օդանավակայանում. լուսանկարը ՌԴ 102-րդ ռազմաբազայի մամուլի ծառայության

ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչը և ՀՀ ԶՈւ Մի-24 հարվածային ուղղաթիռը «Էրեբունի» օդանավակայանում. լուսանկարը ՌԴ 102-րդ ռազմաբազայի մամուլի ծառայության

Ընդ որում՝ մինչև 2015-ի ավարտը, ըստ հաղորդագրության, «Էրեբունու» ավիախումբը համալրվելու է ռազմական ուղղաթիռների ևս մեկ խմբաքանակով, որում եղած ուղղաթիռների կոնկրետ քանակը չի նշվում:

Առաջիկա ամսվա ընթացքում նախատեսվում է իրականացնել ավիացիոն սարքավորումների հավաքումը, ինչից հետո ուղղաթիռները կսկսեն թռիչքները:

Ավելացնենք, որ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է, որը ՀՀ-ում տեղակայվել է 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով:

Ռազմական օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազան։ «Էրեբունիում» են կայանում հայկական զինուժի Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաև ռուսաստանյան ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները։

«Էրեբունիում» տեղակայված ՌԴ ավիաբազան մարտական հերթապահություն է կրում ԱՊՀ անդամ պետություների Միացյալ ՀՕՊ համակարգի կազմում։

10 responses to “«Էրեբունի» օդանավակայանի ռուսաստանյան ավիախումբը համալրվել է 7 ռազմական ուղղաթիռով

  1. Pingback: «Էրեբունի» օդանավակայանի ռուսաստանյան ավիախումբը համալրվել է ևս 6 ռազմական ուղղաթիռով | Ռազմ.info

  2. Pingback: «Էրեբունու» ավիախումբը ՄիԳ-29 ինքնաթիռներ կստանա 2016-ին | Ռազմ.info

  3. Pingback: Ավարտվել է «Էրեբունու» ռուսաստանյան ավիախմբի ուղղաթիռների հավաքումը | Ռազմ.info

  4. Pingback: Ամփոփվել են Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի 2015-ի աշխատանքները | Ռազմ.info

  5. Pingback: 2016-ին ՌԴ ԶՈւ ՀՌՇ-ն կհամալրվի ավելի քան 55 միավոր ավիատեխնիկայով | Ռազմ.info

  6. Pingback: «Էրեբունիի» ռուսաստանյան ավիաբազան համալրվել է նոր կործանիչներով | Ռազմ.info

  7. Pingback: «էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ օդաչուները թռիչքներ կանեն նոր ստացած Մի-8 ուղղաթիռներով | Ռազմ.info

  8. Pingback: «էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ օդաչուները մարտավարական վարժանքներ են անցկացրել | Ռազմ.info

  9. Pingback: Էրեբունի ավիաբազայի ռուսաստանյան օդաչուները վարժանքներ են անում | Ռազմ.info

  10. Pingback: «Էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ օդաչուները երկշաբաթյա ստուգողական թռիչքներ են անում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *