Վրաստանի Ռազմական ոստիկանությունը շարքայինի մահվան առիթով հետաքննություն է անցկացնում

Վրաստանի Ռազմական ոստիկանությունը սկսել է շարքային Ջաբա Գաբիտաշվիլու մահվան դեպքի առնչությամբ հետաքննությունը : Այդ մասին երեքշաբթի հայտնել են Վրաստանի պաշտպանության նախարարությունից:
Վրաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ այս պահին, որպես շարքայինի մահվան հիմնական վարկած, դիտարկվում է ինքնասպանությունը:
Այլ տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում: Վրաստանի ՊՆ-ից հայտնում են, որ դեպքի առնչությամբ մանրամասն տեղեկություններ կտրամադրվեն հետաքննության ավարտից հետո:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *