Սիրիայում սպանվել է չեչեն զինյալ Գելաևի որդին

Սիրիայում բախումների հետևանքով օգոստոսի 11-13 ընկած ժամանակահատվածում սպանվել է 2004 թվականին Դաղստանում սպանված չեչեն զինյալ Ռուսլան Գելաևի որդին՝ 24-ամյա Ռուստամ Գելաևը: Վերջինս հակակառավարական մարտերին մասնակցելու նպատակով 2012 թվականի ամռանը Սիրիա էր տեղափոխվել: Այդ մասին հայտնում են ինտերնետային լրատվամիջոցները:

Օգոստոսի 17-ին Գելաևի դին հայրենի Չեչնիայում հողին է հանձնվել:
Նշենք, որ Ռուսլան Գելաևը սպանվել է Դաղստանում՝ հատուկ միջոցառման ժամանակ՝ 2004 թվականի փետրվարի 28-ին, երբ փորձել է անցնել ռուս-վրացական սահմանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *