«Ավտոմեքենայի տակ ընկած» ադրբեջանցի զինվորին պարգևատրել են հետմահու

Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական պարգևներ է շնորհել մի շարք զինվորականների և Ադրբեջանի հատուկ պետական պահպանության ծառայության աշխատակիցների։ Պարգևատրվածների ցուցակում նշվում է նաև շարքային Փարվին Նաիգ օղլու Ասկերովի անունը, ով հետմահու ստացել է «Զինվորական վաստակի համար» մեդալ։ Ուշագրավ է, որ 2011 թվականի սեպտեմբերի 14-ին ադրբեջանական www.azadliq.info կայքը տեղեկացրել էր, որ նախորդ օրը Բաքու-Շամախա ավտոճանապարհին վրաերթի հետևանքով զոհվել էր ադրբեջանական բանակի շարքային Փարվին Ասկերովը։

Այսպիսով, կամ Ադրբեջանում զինվորական վաստակ են համարում ավտովթարից զոհվելը, կամ էլ ի սկզբանե Ասկերովի մահվան իրական հանգամանքները թաքցվել են հանրությունից։ Հիշեցնենք, որ նախկինում ևս արձանագրվել են դեպքեր, երբ ադրբեջանական կողմը կամ թաքցրել է զինծառայողների մահվան իրական պատճառները, կամ նույնիսկ մահվան փաստերը։

3 responses to “«Ավտոմեքենայի տակ ընկած» ադրբեջանցի զինվորին պարգևատրել են հետմահու

  1. Pingback: Ադրբեջանական բանակի սպա է մահացել | Ռազմ.info

  2. Pingback: Հայկական զինուժի ևԱդրբեջանի պաշտպանական ու անվտանգության համակարգերի 2013-ի կորուստները | ankakh.com

  3. Pingback: Ադրբեջանի ՊՆ-ն սեփական գործելաոճը վերագրում է հայկական կողմին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *