ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ 84 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահ, պահեստազորի գեներալ-մայոր Սերգեյ Սահակի Մարտիրոսյանը:
Սերգեյ Մարտիրոսյանը ծնվել է 1928թ. Երևան քաղաքում: 1958թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1956-1991թթ. ծառայել է ՆԳՆ համակարգում` զբաղեցնելով մի շարք ղեկավար պաշտոններ: 1992թ.-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-թիկունքի պետ:
1994-1997թ.թ. զբաղեցրել է ՀՀ ՊՆ բարձրագույն բազմաբնույթ հրամանատարական զինվորական ուսումնարանի պետի (ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտ) պետի պաշտոնը:
1997-2001թթ. ծառայել է ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով սպայի պաշտոնում: 2001թ.-ից ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահն էր:
Պարգևատրվել ԽՍՀՄ, ՀՀ պետական և ՀՀ ՊՆ գերատեսչական մի շարք մեդալներով, պատվոգրերով և շնորահակալագրերով:
Ամուսնացած էր, ուներ 2 երեխա:
Սերգեյ Սահակի Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 23-ին` ժամը 18.30-ին, Երևանի Ս. Հովհաննես եկեղեցում (Կոնդ):
Հրաժեշտի արարողությունը` օգոստոսի 24-ին, ժամը 12.00-ից 13.30-ը, Երևանի Ս. Հովհաննես եկեղեցում:
Հուղարկավորությունը` ժամը 14.00-ին:
-
Լրահոս
- Ադրբեջանցի սահմանապահներն անցել են Կապանով և տեսագրել [ԹԱՐՄԱՑՎԱԾ]
- Սիրիայում բալիստիկ հրթիռների հարվածից նավթամթերքի գործարաններ են պայթել
- Թուրքիայի ՊՆ-ն հաստատել է ուղղաթիռի կործանումից մահացածների անունները
- ԱՄՆ պատրաստ է F-35 կործանիչներ տրամադրել Հունաստատնին
- Հայ–ռուսական միացյալ զորախումբը զորավարժություն է արել
- [Թարմացված] Թուրքիայում ուղղաթիռ է կործանվել, 11 զինծառայող մահացել է
- ԱՄՆ-ն Ռուսաստանին ու Չինաստանին հակազդելու համար կարդիականացնի իր բանակը
- Ադրբեջանցի հատուկջոկատայինները ուսումնավարժանքների համար Թուրքիայում են
- Ադրբեջանն ու Պակիստանը քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնումը
- Թուրքիան ռազմական համաձայնագրեր է ստորագրել Բոսնիա և Հերցեգովինիայի ու Կատարի հետ
- Ադրբեջանն ու Պակիստանն աշխատում են համատեղ զորավարժությունների ուղղությամբ
- Դոնեցկում աշխարհազորին թույլատրել են կանխարգելիչ կրակ վարել Ուկրաինայի զինուժի ուղղությամբ
- Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են
- Ամերիկյան պատժամիջոցների ակնհայտ ազդեցություն առայժմ չենք տեսնում․ Թուրքիայի ՊԱԳՎ
- Թուրքիան փորձում է Պակիստանի հետ ռազմական ինքնաթիռներ և հրթիռներ արտադրել․ Bloomberg
- Պակիստանի ԶՈւ ԳՇ պետն Ադրբեջանում է
- Ղազախստանի զինված ուժերը փորձարկել են թուրքական արտադրության զրահամեքենա
- Ադրբեջանի օկուպացրած տարածքներում որոնումներն արդյունք չեն տվել
- Ռուսաստանը Տ-90Մ տանկերի խմբաքանակ է ստացել
- Պենտագոնն Ուկրաինային 125 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի