Հյուսիսային Կովկասի իրադարձությունները. 22 օգոստոսի. թարմացվող լրահոս

19:29 Կաբարդինո-Բալկարիայի Բաքսանի շրջանի Իսլամեյ գյուղում ԿԲՀ ՆԳՆ տնտեսական անվտանգության վարչության աշխատակցին հաջողվել է կասեցնել երկու զինյալների հարձակումը: Ոստիկանության լեյտենանտը, ում անունը առայժմ չի հրապարակվում, իրեն կցված ծառայողական զենքից կրակել է իր վրա հարձակված զինյալների ուղղությամբ և սպանել նրանցից մեկին: Մյուսը, թողնելով զենքն ու զինամթերքը, փախուստի է դիմել: Այդ մասին հայտնում է ԿԲՀ ՆԳՆ աղբյուրը:

Դեպքի վայրում հայտնաբերվել են 2004 թվականին Ինգուշեթիայի վրա կատարված հարձակման ժամանակ գողացված Կալաշնիկովի ավտոմատը, երկու նռնակ, ինքնաձիգի երեք և ատրճանակի երկու լիցքավորված պահեստատուփ, ռադիոկայան:
Հարձակման ժամանակ սպանված զինյալը 1990 թվականին ծնված հետախուզման մեջ գտնվող Զալիմ Բերեզգովն է:
Փախուստի դիմած զինյալին հայտնաբերելու համար օգոստոսի 22-ի առավոտյան ժամը ութից ԿԲՀ Բաքսանի շրջանում հակաահաբեկչական միջոցառումներ են իրականացվում:

***

19:10 Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, երեքշաբթի Դաղստանի Մախաչկալայի Կիրովի շրջանում անհայտ անձանց կողմից գնդակոծության հետևանքով երկու ոստիկան է սպանվել:

One response to “Հյուսիսային Կովկասի իրադարձությունները. 22 օգոստոսի. թարմացվող լրահոս

  1. Pingback: Իրադրությունը Սիրիայում, 22 օգոստոսի. թարմացվող լրահոս | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *