Կասպից ծովում այսօր՝ դեկտեմբերի 1-ին մեկնարկած զորավարժությանը մասնակցում են «Գռադ Սվիյաժսկ», «Ուգլիչ» և «Վելիկի Ուստյուգ» 3 փոքր հրթիռային ռազմանավերը:
ՌԴ ՊՆ փոխանցմամբ նավատորմիղի անձնակազմը կատարելագործելու է պայմանական թշնամու կողմից զանգվածային ոչնչացման զենքի կիրառման պայմաններում մարտական խնդիրները լուծելու հմտությունները:
Նավերն առավելագույն արագությամբ հաղթահարելու են «աղտոտված» ջրային տարածքները՝ կիրառելով քիմիական, ռադիացիոն և կենսաբանական պաշտպանության միջոցներ։ Զորավարժության պլանով իրագործվելու են նաև Կասպից ծովի՝ ՌԴ ջրային տարածքում տնտեսական գործունեության անվտանգության ապահովման գործողություններ: Բացի այդ շարժվող նավերի պաշարների համալրման և վառելիքի լիցքավորման վարժություններ են անցկացվելու:
Հիշեցնենք, որ Կասպյան նավատորմիղի հենց վերոնշյալ երեք ռազմանավերից, ինչպես նաև «Դաղստան» հրթիռային ռազմանավից հոկտեմբերի 7-ին և նոյեմբերի 20-ին հրթիռներ էին արձակվել Սիրիայում ապստամբների դիրքերին: