Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Դերիք գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում սպանվել է PKK-ի 7 զինյալ: Եվս երկուսը սպանվել են Դիարբեքիր նահանգի Սուր և Հազրո գավառներում: Այս մասին հայտնում է Հյուրիեթ պարբերականը:
Բացի այդ, Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքի փոխանցմամբ՝ այսօր երկրի հարավարևելյան Շրնաք նահանգում անվտանգության ուժերին է հանձնվել PKK-ի 9 զինյալ:
Երեկ՝ հոկտեմբերի 30-ի երեկոյան էլ զինյալները պայթուցիկ սարքեր են պայթեցրել Սիրթ նահանգի համանուն քաղաքում պարեկություն իրականացնող անվտանգության ուժերի մոտ, տուժածների մասին տեղեկություն չկա: Այս մասին հայտնում է Դողան լրատվական գործակալությունը:
Նշենք, որ նախօրեին՝ հոկտմեբերի 30-ին, նահագներում մի շարք բախումներ են եղել զինյալների և ուժայինների միջև, ինչի արդյունքում սպանվել և վիրավորվել էին մի քանի ուժայիններ և քաղաքացիականներ:
Pingback: Թուրք-քրդական բախումներում զոհվել է Թուրքիայի ԶՈւ 1, վիրավորվել՝ 5 զինծառայող | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. նոյեմբերի 29 – դեկտեմբերի 5, 2015 | Ռազմ.info