ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպանին

Դեկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել և շնորհավորել է Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին՝ ՀՀ-ում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավարությունն ստանձնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին (ձախից) և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը

Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին (ձախից) և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը. լուսանկարը ՀՀ ՊՆ կայքի

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական բազմաբովանդակ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

Նշենք, որ պաշտպանության ոլորտում հայ-իրանական երկկողմ համագործակցության օրակարգը հստակեցնելու համար 2015-ի մայիսին Իրան է այցելել ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Այցի ընթացքում փոխնախարար Տոնոյանը հանդիպել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, բրիգադի գեներալ Հոսեին Դեհղանին, ում փոխանցել է ՀՀ պաշտպանության նախարարի հրավերը` Հայաստան այցելելու վերաբերյալ: Բրիգադի գեներալ Հոսեին Դեհղանը սիրով ընդունել է Սեյրան Օհանյանի հրավերը, և խոստացել Հայաստան այցելել ընթացիկ տարում:

One response to “ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպանին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. նոյեմբերի 29 – դեկտեմբերի 5, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *