Ռուսաստանը մտադիր է իր ՌԾՈՒ-երը համալրել չորրորդ սերնդի Լադա դասի սուզանավերով

Ռուսաստանը մտադիր է սեփական ՌԾՈՒ-երը առաջիկայում համալրել 667 նախագծի չորրորդ սերնդի ոչ ատոմային սուզանավերի նոր խմբաքանակով:

ՌԴ Միասնական նավաշինական կորպորացիայի նախագահ Անդրեյ Դյաչկովի խոսքով՝ նման սուզանավեր անհրաժեշտ են ռուսական նավատորմին: ,,ՌԴ ՌԾՈՒ-երի գլխավոր հրամանատար ադմիրալ Վիկտոր Չիրկովի հետ մենք համաձայնության ենք եկել շարունակել այդ դասի սուզանավերի կառուցումը, ինչն առաջիկայում կվերսկսվի -հավելել է Դյաչկովը:

Ներկայումս 667 նախագծի ՝ պատրաստության տարբեր աստիճաններում գտնվող երկու նավ կա, այդ տիպի ևս մեկ սուզանավ փորձարկվում է, իսկ ընդհանուր առմամբ՝ նախատեսվում է կառուցել 14 այդպիսի նավ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *