Այսօր՝ նոյեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում կանցկացվի պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը:
Ամենայն հավանականությամբ Սերբիայի պաշտպանության նախարարի այցը կապված է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման հետ: Համաձայնագրի կնքվման վերաբերյալ ՀՀ կառավարությունն իր համաձայնությունը տվել է հոկտեմբերի 19-ի որոշումներից մեկով:
Կնքվելիք համաձայնագրով նախատեսվում է, որ. «Կողմերը կհամագործակցեն հետևյալ ոլորտներում.
• պաշտպանական և անվտանգության քաղաքականություն,
• ռազմատնտեսական համագործակցություն,
• ռազմաիրավական ոլորտի համագործակցություն,
• խաղաղապահ առաքելություններ,
• ռազմական գիտատեխնիկական համագործակցություն,
• ռազմական կրթություն և վարժանք,
• ռազմական բժշկություն,
• ռազմական չափագիտություն,
• Կողմերի լիազորված մարմինների կողմից համաձայնեցված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ»:
Բացի այդ, համաձայնագրի հիման վրա և հատուկ կարիքներին համապատասխան համաձայնագրի կողմերը յուրաքանչյուր հաջորդ տարվա համար կմշակեն և կստորագրեն գործողության դրվելուց առնվազն 6 ամիս առաջ փոխադարձ համագործակցության տարեկան պլան՝ նշելով միջոցառումները, դրանց ժամկետները և վայրը:
Pingback: Հայաստանը և Սերբիան մտադիր են պաշտպանական համագործակցության համաձայնագիր ստորագրել | Ռազմ.info
Pingback: Նախագահ Սարգսյանն ընդունել է Սերբիայի պաշտպանությանը նախարարին | Ռազմ.info