ԱՄՆ-ի ռազմական փորձագետները նոյեմբերի 23-ին սկսել են ուկրաինական բանակի զինծառայողների և հատուկ նշանակության ուժերի մարզուները, այս մասին հայտնում է ԱՄՆ Պենտագոնի մամուլի ծառայությունը։
Պենտագոնի մամուլի խոսնակ Ջեֆֆ Դավիսի խոսքերով՝ ԱՄՆ-ը ավելի քան 265 մլն ամերիկյան դոլարի օգնություն է տալիս Ուկրաինային՝ մարզումների կազմակերպման ու սարքավորումների ձևով։
«Սա Ուկրաինայում իրականացնելիք մեր ծրագրերի միայն մի մասն է։ Մարզումների այս փուլում նախատեսվում է վերապատրաստել Ուկրաինայի պաշտպանության նախարարության անձնակազմի 5 գումարտակ և ևս 1 գումարտակ՝ հատուկ նշանակության ուժերի անձնակազմից»։
Այս փուլի մարզումներին մասնացելում է շուրջ 300 ամերիկացի զինծառայող։
Հիշեցնեք, որ այս տարվա ապրիլին մեկնարկած մարզումների նախորդ փուլին մասնակցել է ուկրաինական բանակի 3 գումարտակ: Այդ մարզումերին զուգահեռ ԱՄՆ-ն ամռանն Ուկրաինայի հետ իրականացրել է նաև Fearless Guardian-2015 համատեղ զորավարժությունը, որին մասնակցել են ուկրաինական տարածքային պաշտպանության արևելյան և հարավային ստորաբաժանումների զինծառայողները, ինչպես նաև Ուկրաինայի Ազգային գվարդիայի զինծառայողները: