Քրդական Բանվորական կուսակցությունը առևանգել է թուրք օրենսդրին

Օգոստոսի 12-ին Թուրքիայի Տունցելի նահանգի Օվացիկ տեղամասում քուրդ ապստամբները գերի են վերցրել ընդիմադիր Հանրապետական Ժողովուրդների կուսակցության (ՀԺԿ) օրենսդիր Հուսեյն Այգունին:

Տունցելիի նահանգապետ Մուստաֆա Տասկեսեն լրագրողներին հայտնել է, որ ըստ ականատեսների առևանգողները տարել են միայն Այգունին և բաց են թողել նրա օգնականին ևուղղեկցող լրագողին:

Քրդական Բանվորական կուսակցությանը մոտ «Ֆիրատ» լրատվական կայքը հրապարակել է ՔԲԿ-ի ղեկավարության հայտարարությունը, որ «Այգունը կալանավորվել է մեր զինյալների կողմից, ՀԺԿ-ն և հասարակությունը պետք է տեղյակ լինեն, որ նրան փրկելու համար Թուրքական բանակի սկսած գործուղությունները վտանգում են նրա կյանքը և դրանք պետք է դադարեցվեն»:

Հայտարարությունից պարզ չի, թե ՔԲԿ-ն սպառնում էր Այգունին սպանել, թե նա կարող է հանկարծակի զոհվել ընդհարումների ժամանակ: Ըստ անվտանգության աղբյուրների Այգունին փրկելու համար Օվացիկ հովիտում են գտնվում մոտ 200 հատուկ նշանակության զորքեր:

Օգոստոսի 15-ին նշվող թուրք-քուրդական հակամարտության սկսման 28 տարելիցին ընդառաջ վերջին շաբաթների ընթացքում թուրքական բանակի և Քրդական Բանվորական կուսակցության(ՔԲԿ) ընդհարումների թիվը կտրուկ աճել է:
Կռիվները սկսվել են Հուլիսի 24, երբ ՔԲԿ-ն փորձել է, իր հսկողության տակ վերցնի Թուրքիայի հարավ-արևելքում և Իրաքի սահմանային գոտում գտնվող Սեմդինլին և Գերդիյան կապող ճանապարհը: Թուրքական զորքերն ուժեղ հակագրոհ են սկսել ՔԲԿ-ի դիրքերի վրա: Ըստ թուրքական մամուլի գործողությանը մասնակցում են մոտավորապես 2000 զինվորներ: Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Սահին պնդում է, որ թուրքական անվտանգության զորքերը 115 քուրդ ապստամբների են սպանել, ՔԲԿ-ն այս լուրը հերքում է, իր հերթին պնդելով, որ ապստամբները սպանել են մոտ 49 թուրք զինվորների:
Ըստ ՔԲԿ-ի հայտարարության Սեմդինլիի գտնվում է պատերազմային գոտում, Թուրքիայի բանակը հարյուրավոր քուրդ զինյալների դեմ օգտագործում է հազարավոր զինվորներ, տանկեր, ավիակործանիչներ, ուղղաթիռներ եւ այլ ռազմական տեխնալոգիաներ:

Թուրքիայի վարչապետ Էրդողանը ասել է, որ ՔԲԿ-ի հարձակումները ուղիղ կապ ունեն հարևան Սիրիայում տեղի ունեցող քաղաքական պատերզամի հետ: Ըստ թուրք ղեկավարների, Սիրիայի որոշ սահմանային գոտիներ գտնվում են ՔԲԿ-ի հետ կապված խմբերի վերահսկողության տակ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *