ՀԱՊԿ պետությունների խաղաղարար ուժերը հոկտեմբերի 8-17-ը Ղազախստանում «Անխախտ եղբայրություն 2012» անվանմամբ համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Այդ մասին այսօր Իտառ-Տասսին հայտնել է ՌԴ Ցամաքային զորքերի փոխգնդապետ Նոկոլայ Դոնյուշկինը:
Նրա խոսքով՝ զորավարժություններին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Բելոռուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի ԶՈՒ շուրջ հազար զինվորականներ: Զորավարժությունների ընթացքում նախատեսված է այնպիսի գործողությունների մշակումը, ինչպիսիք են հակամարտող կողմերի հաշտեցումը և վերահսկողությունը հաշտության պայմանների կատարման նկատմամբ, բախման գոտում ռազմական տեխնիկայի, զենք-զինամթերքի, պայթուցիկների անօրինական ներմուծման կանխումը, հումանիտար օգնություն տեղափոխող շարասյուների ուղեկցումը, դրանց նկատմամբ հարձակման կանխումը, ականազերծումը և այլն:
Զորավարժությունների սկզբնական փուլում՝ մեկ շաբաթվա ընթացքում, կիրականացվի միասնական հրամանատարության և ՀԱՊԿ հավաքական խաղաղարարական ուժերի բազմազգ ստորաբաժանումների ձևավորումը, ինչպես նաև խաղաղության պահպանման միջոցառումների կազմակերպումը,-հավելել է Նիկոլայ Դոնյուշկինը:
Pingback: Ղազախստանում մեկնարկել է ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2012» զորավարժությունը | Ռազմ.info