Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանը Մի-35-երի հերթական խմբաքանակն է ստացել

Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) մամլո ծառայությունից հայտնում են, որ Կրասնոդարի շրջանում տեղակայված ՀՌՇ-ի ավիաբազան պետական պատվերի շրջանակներում Մի-35Մ մարտական ուղղաթիռների հերթական խմբաքանակն է ստացել:
2012 թվականի գարնանը ՀՌՇ ավիաբազայի թռիչքային անձնակազմերը Դոնի Ռոստովի արտադրամասում այդ ուղղաթիռների ղեկավարման համապատասխան պատրաստություն են անցել: Այնուհետև ուղղաթիռները փորձարկվել են Տվերի մարզի Տորժոկ քաղաքում՝ բանակային ավիացիայի մարտական կիրառման և որակավորման կենտրոնում:
Օգոստոսի վերջին նոր ուղղաթիռները երկինք կբարձրանան:

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով ՀՌՇ մամուլի ծառայության պետ Իգոր Գորբուլին, Մի-35Մ-երի հերթական խմբաքանակը ներառում է երկու մեքենա, իսկ մինչև տարեվերջ կստացվեն ևս 6-ը։ Ներկայումս ՀՌՇ ավիաբազայում կա չորս Մի-35Մ ուղղաթիռ, որոնցից երկուսը զինվորական շրջանը ստացել է 2012-ին:

Մի-35Մ ուղղաթիռը Մի-24ՎՄ ուղղաթիռի էքսպորտային տարբերակի անվանումն է, սակայն վերջին շրջանում գովազդային նպատակներով Մի-35Մ են սկսել անվանել նաև ռուսական բանակի համար նախատեսված ուղղաթիռները։ Այդ ինքնաթիռը, ինչպես և բազային Մի-24 մեքենան նախատեսված են հակառակորդի կենդանի ուժի և զրահատանկային տեխնիկայի ոչնչացման, ցամաքային զորքերին և դեսանտային ստորաբաժանումներին կրակային օժանդակության ցուցաբերման, վիրավորների տարհանման, ինչպես նաև բեռների փոխադրման համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *