Լեհաստանը մտադիր է Ֆրանսիայի և Գերմանիայի հետ համատեղ սեփական ՀՀՊ համակարգ ստեղծել

Լեհաստանի Պաշտպանության նախարար Թոմաշ Սեմոնյակը Լեհական լրատվական գործակալությանը տված հարցազույցում հայտարարել է, որ Լեհաստանը սեփական Հակահրթիռային պաշտպանության համակարգը(ՀՀՊ) ստեղծելիս մտադիր է համագործակցել Գերմանիայի, Ֆրանսիայի և մյուս դաշնակից երկրների հետ: Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ն աջակցում է նմանատիպ նախաձեռնությունների իրականացմանը:
Նրա խոսքերով՝ Կառավարությունը երկրի ԶՈՒ զարգացման ծրագրերը մշակելիս հիմք է ընդունում 2011 թվականին նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկու կողմից հավանության արժանացած ուղղությունները, որոնց շարքում առաջնային են երկրի հակաօդային, այդ թվում՝ հակահրթիռային պաշտպանությունը:
Նախարարը հավելել է, որ Լեհաստանի ՀՀՊ համակարգի ստեղծման ծախսերը կկազմեն 10-20 միլիարդ զլոտի (3-6 միլիարդ դոլար):
Օգոստոսին նախագահ Կոմարովսկին Wprost ամսագրին տված հարցազրույցում հայտարարել էր Լեհաստանում սեփական ՀՀՊ համակարգի ստեղծման անհրաժեշտության մասին, որը, նրա խոսքով, ամերիկյան ԵվրոՀՀՊ-ի հետ միասին կդառնա ՆԱՏՕ-ի մի մասը:
Նման որոշումը լեհական իշխանությունները բացատրում են մարտական գործողությունների իրականացման բնույթի փոփոխությամբ, ինչպես նաև ԽՍՀՄ տեխնիկական օժանդակությամբ ստեղծված նախկին համակարգի ծերացմամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *