«Շանթ-2015» ռազմավարական զորավարժությունը հասել է իր նպատակներին. ՀՀ նախագահ

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ անցկացվել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել և ամփոփվել են սեպտեմբերի 3–6 անցկացված «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը:

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստը, որի ժամանակ ամփոփվել են «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստը, որի ժամանակ ամփոփվել են «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները

Քննարկվել ու ամփոփվել են զորավարժության սցենարով նախատեսված հիմնական նպատակներին հասնելու ուղղությամբ կատարված աշխատանքները, արձանագրված ձեռքբերումներն ու նկատված բացթողումները, բոլոր գերատեսչությունների ներգրավմամբ պետական կառավարման համակարգի՝ որպես մեկ միասնական մարմնի, գործողությունների համակարգվածությունն ու գործունեության արդյունավետության աստիճանը:

Զորավարժության շտաբի պետի և տեղակալների զեկույցներից հետո քննարկվել և ամփոփվել են կատարված աշխատանքները, ՀՀ նախագահը տվել է համապատասխան հանձնարարականներ:

«Այս տարվա սեպտեմբերի 3-6-ը կայացած հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացման տրամաբանությունը շատ պարզ է, — նիստի ընթացքում իր խոսքում նշել է նախագահ Սարգսյանը, — և դա հանդիսանում է շարունակությունն այն աշխատանքի, որը վերջին տարիներին մեր երկրում իրականացնում են մեր պետական կառավարման մարմինները՝ հակառակորդի հնարավոր ագրեսիային կազմակերպված դիմագրավելու ուղղությամբ: Մենք նման զորավարժություններ քիչ ծավալի ենք անցկացրել՝ 2008 և 2013 թվականներին, բայց այս անգամ զորավարժություններն անցկացվեցին ողջ ծավալով և, անշուշտ, աննախադեպ էին:

Դուք նաև տեղյակ եք, որ գոյություն ունի կարգադրություն, համաձայն որի, սահմանված է տարբեր տիպի զորավարժությունների անցկացման պարբերականություն, և մենք բոլորս պարտավոր ենք այդ պարբերականությունը պահպանել: Յուրաքանչյուր զորավարժություն առնվազն երեք նպատակ է հետապնդում՝ ստուգել, կատարելագործել և փորձ ձեռք բերել: Յուրաքանչյուր զորավարժություն, անշուշտ, ունի նաև հատուկ նպատակներ, և գոնե նախնական եզրակացություններով՝ «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունն անցել է կազմակերպված ու հասել է իր նպատակներին»:

Հիշեցնենք, որ «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունն անցկացվել է այս տարվա սեպտեմբերի 3-6-ը: Զորավարժության վերջնական նպատակն է եղել՝ պատրաստ լինել իրական իրադարձությունների ծավալման պարագայում ամենաարդյունավետ միջոցներ ձեռնարկելուն՝ երկրի տարածքային ամբողջականության և անվտանգության նկատմամբ ծառացած սպառնալիքը վերացնելու համար:

Ընդհանուր առմամբ՝ զորավարժության ընթացքում անցկացվել են և´ պաշտպանողական, և´ հարձակողական, և հակահարձակողական գործողություններ:

One response to “«Շանթ-2015» ռազմավարական զորավարժությունը հասել է իր նպատակներին. ՀՀ նախագահ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 8–14 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *