ՀՀ ՊՆ 1-ին ԲԿ զորամասը գնդի կազմով զորավարժություն է անցկացրել

Զինված ուժերի 2015թ պատրաստության պլանի համաձայն՝ նախորդ շաբաթ 1-ին բանակային կորպուսի ենթակայությամբ գործող զորամասերից մեկի անձնակազմն անցկացրել է մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժության: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի՝ հոկտեմբերի 24-ի թողարկումը:

ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի զորավարժությանը մասնակցող տանկերը՝ գրոհի ժամանակ

ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի զորավարժությանը մասնակցող տանկերը՝ գրոհի ժամանակ

Զորավարժության թեման է եղել գնդի բերումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի, պաշտպանական մարտի նախապատրաստումը և վարումը, պայմանական հակառակորդին հակագրոհով հետմղումը, առաջնագծի վերականգնումը:

Մինչ զորավարժության ցուցադրական փուլի մեկնարկը բացազատված ուսումնական կետերում ներկայացվել են հրամանատարական կետի ծավալման, շտաբի աշխատանքների կազմակերպման, սպառազինության և ռազմական տեխնիկայի կիրառման նախապատրաստման և գործակման, ինչպես նաև ականապատման և ականադաշտի ականազերծման, հրետանային ու հակատանկային միջոցների, կապի և հետախուզության նորագույն սարքերի ցուցադրման, թիկունքային ապահովման կազմակերպման և այլ վարժանքներ:

Զորավարժությանը հետևելու նպատակով զորավարժարան են այցելել նաև ՀՀ ԶՈւ ԳՇՊ տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը և ԶՈւ այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Բուն զորավարժության մեկնարկից հետո սցենարի համաձայն ստորաբաժանումները հակագրոհել են, վարել են պաշտպանական մարտեր, անցել հարձակման և զբաղեցրել բարենպաստ բնագծեր:

ՀՀ ԶՈւ զորավարժության ժամանակ կրակով օժանդակել են նաև Դ-30 հաւոբիցները

ՀՀ ԶՈւ զորավարժության ժամանակ կրակով օժանդակել են նաև Դ-30 հաւոբիցները

Պայմանական առաջնագծի որոշ հատվածներում նկատվել են հակառակորդի առաջխաղացում և ծավալում: Մինչ հակառակորդը նախապատրաստվել է գրոհի, հայկական զորամասի ստորաբաժանումները, չդադարեցնելով դիտարկումը, ճշտել են հրետանու և այլ կրակային միջոցների խնդիրները: Միաժամանակ գնահատելով իրադրությունը՝ հայկական ստորաբաժանումը քայլեր է ձեռնարկել բնագծերում բացվածքները փակելու, կառավարումը, կրակի համակարգը և փոխգործողությունը ներդաշնակելու ուղղությամբ:

Հակառակորդի գրոհը կասեցնելու, նրա զորային ուժերը ոչնչացնելու, նրան հետ շպրտելու նպատակով գործի են դրվել կրակային միջոցներ, որոնց թվում՝ Դ-30 հաուբիցներ, Տ-72 տանկեր, հետևակի մարտական մեքենաներ և այլ սպառազինություն, որով հայկական ստորաբաժանումները խոցել են բոլոր թիրախները:

Զորավարժության ավարտին մի շարք զինծառայողներ 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանի կողմից արժանացել են պատվոգրերի և արժեքավոր նվերների:

Զորավարժության ավարտից հետո բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը պարգևատրում է աչքի ընկած զինծառայողներին

Զորավարժության ավարտից հետո բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը պարգևատրում է աչքի ընկած զինծառայողներին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *