Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, հոկտեմբերի 28

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։35-ի դրությամբ վիրավորվել է 1 քաղաքացիական, ձերբակալվել է 32 մարդ: Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը:


Դողան․ Թոււրքիայի հարավարևելյան Հաթայ նահանգի Բելեն գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել է PKK-ի զինյալների մեկ ապաստարան, առգրավվել է 400 կգ պայթուցիկ նյութ։

Սիլոփում պայթել է PKK-ի զինյալների տեղադրած պայթուցիկ սարքը։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Սիլոփում պայթել է PKK-ի զինյալների տեղադրած պայթուցիկ սարքը։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Սիլոփ գավառում, ոստիկանական զրահապատ մեքենայի անցնելու պահին, պայթել է PKK-ի զինյալների տեղադրած պայթուցիկ սարքը։ Վիրավորվել է մեկ քաղաքացիական։


Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի համանուն գավառում անվտնագության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 24 քաղաքացիական՝ PKK-ի հետ համագործակցության մեղադրանքով։

IMCTV. Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշը հակադարձել է երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի՝ «Քրդական դեմոկրատական միությանը» (YPG) երկու անգամ հարվածելու մասին հայտարարությանը։

YPG-ն անցնելու է Եփրատի մյուս կողմը, իսկ դու՝ գետի մյուս ափին կանգնած, ապուշ կտրած նայելու ես։


Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Մուշ նահանգի Վարթո գավառում PKK-ի անդամ լինելու մեղադրանքով բերման ենթարկված 8 անձանցից չորսը ձերբակալվել են։

Մերսինում YDG-H-ի 4 անդամ է ձերբակալվել։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Մերսինում YDG-H-ի 4 անդամ է ձերբակալվել։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Դողան․ Թուրքիայի Մերսին նահանգի Էրդեմլի գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերվակալվել է PKK-ի երիտասարդական թև «Հայրենասերների հեղափոխական երիտասարդական շարժման» (YDG-H) 4 անդամ, հետախուզվում են ևս վեցը։

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին ամիսների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Լրահոսը թարմացնում են Սոնա Սուքիասյանը, Նանե Մանասյանը, Անահիտ Չալիկյանը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *