Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, հոկտեմբերի 21

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ հոկտեմբերի 20-ին՝ 17։00-ի դրությամբ սպանվել է 4 ուժային, վիրավորվել է 9 ուժային, ձերբակալվել է YDG-H-ի 26 անդամ, HDP-ի 10 անդամ, 29 քաղաքացիական, PKK-ի 1 զինյալ, ազատազրկաման է դատապարտվել PKK-ի 5 անդամ։ ։ Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը:


Աքշամ․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում վթարի ենթարկված զինվորական մեքենա է բռնկվել։ Արդյուքում մահացել է 1 և վիրավորվել է 5 զինծառայող։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում PKK-ի զինյալների իրականացրած պայթյունի արդյունքում սպանվել է 2 թուրք զինծառայող, ևս երկուսը վիրավորվել են։

Իհլաս․ Թուրքիայի Ստամբուլ քաղաքի ոստիկանությունը ահազանգ է ստացել բնակելի շենքերից մեկում տեղադրված պայթուցիկ սարքի մասին։ Դեպքի վայր ժամանած անվտանգության ուժերը պայթուցիկ սարքը չեզոքացնելու աշխատանքներ են սկսել։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Բիթլիս նահանգի Դաթվան գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության որդյունքում ձերբակալվել է PKK-ի երիտասարդական թև YDG-H-ի 6 անդամ։

Իհլաս․ Թուրքիայի արևելյան Էրզրում նահանգի Քարայազը գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում 13 քաղաքացիական է ձերբակալվել՝ PKK-ի անդամ լինելու և կազմակերպության զինյալների հետ համագործակցության մեղադրանքով։

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայք․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահագի Յուքսեքովա գավառի Դաղլըջա շրջանում անվտանգության ուժերի հատուկ օգործողության արդյունքում ոչնչացվել են PKK-ի զինյալները մի շարք հենակետեր։

Դողան․ Թուրքիայի արևելյան Էրզրում նահանգի Շենքայա գավառում անվտագության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է PKK-ի 1 զինյալ։ Առգրավվել որոշ քանակությամբ զենք, զինամթերք։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Քզլթեփե գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյուքում ձերբակալված PKK-ի 5 անդամ դատապարտվել է ազատազրկման։

Դողան․ Թուրքիայի Դենիզլի նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է PKK-ի երիտասարդական թև YDG-H-ի 5 անդամ։

Սիլվանում շարունակվում է պարետային ժամը։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Սիլվանում շարունակվում է պարետային ժամը։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության


Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սիլվան գավառի 3 շրջաններում շարունակվում է պարետային ժամը։ Անվտանգության ուժերը հատուկ գործողություն են սկսել PKK-ի զինյալների դեմ։

Դողան․ Թուրքիայի արևելյան Օսմանիյե նահանգի համաանուն գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 13 քաղաքացիական՝ PKK-ի քարոզչական գործունեությամբ զբաղվելու մեղադրանքով։

Դողան․ Թուրքիայի արևելյան Աղրը նահանգում ձերբակալվել է 3 քաղաքացիական՝ մեկը՝ PKK-ի անդամ լինելու, երկուսը՝ կազմակերպության հետ համագործակցելու մեղադրանքով։

Իհլաս․ Թուրքիայի հարվարևելյան Դիարբեքիր նահանգի համաանուն գավառում պայթել է PKK-ի դիմակավորված երկու զինյալների՝ բանկոմատի մոտ տեղադրած պայթուցիկ սարքը։ Զինյալները փախուստի են դիմել։


IMCTV. Թուրքիայի հարավարևելյան Օսմանիյե նահանգի համաանուն քաղաքում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է նահանգի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (HDP) մասաճյուղի ղեկավարը և ևս 10 անդամ։

Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Շանլըուրֆա նահանգի համաանուն քաղաքում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է PKK-ի երիտասարդական թև YDG-H-ի 15 անդամ։

PKK-ի զինյալները հարձակվել են ուժայինների վրա։ Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության

PKK-ի զինյալները հարձակվել են ուժայինների վրա։ Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության


Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Ջիզրե գավառում անվտանգության ուժերը հատուկ գործողության արդյունքում չեզոքացրել են PKK-ի զինյալների տեղադրած պայթուցիկ սարքը։ Գործողությանը հաջորդել է PKK-ի զինյալների հարձակումը ուժերի վրա։


Դողան․ Թուրքիայի հարավարեևլյան Բինգյոլ նահանգի Քարլըովա գավառում ոստիկանական մեքենա է շրջվել։ Մեկ ոստիկան մահացել է, երկուսը՝ վիրավորվել։

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Լրահոսը թարմացնում են Սոնա Սուքիասյանը, Նանե Մանասյանը, Անահիտ Չալիկյանը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *