Ռուսաստանը պատրաստվում է «Կովկաս 2012» զորավարժություներին

Ռուսաստանի զինված ուժերը նախապատրաստվում են սեպտեմբերին 17-23-ը կայանալիք ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2012», ինչպես նաև սեփական «Կովկաս-2012» զորավարժություններին: Վերջինին նախատասված է, որ մասնակցելու են նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի զինված ուժերը: «Կովկաս-2012»-ը տեղի է ունենալու Վրաստանում սպասվելիք ազգային ժողովի ընտրություներից 1 շաբաթ առաջ, Ռուսաստան-Վրաստան սահմանակից տարածքում, ինչպես նաև՝ Աբխազիայիում և Հարավային Օսիայում:

ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ՝ սենատոր Քրիս Սմիթը, Ռուսաստանին կոչ է արել Աբխազիայում ու Հարավային Օսիայում նախատեսված զորավարժությունները չիրականացնել: Ըստ նրա՝ «Վրաստանի տարածքում լայնամաշտաբ զորավարժությունների անցկացումը ահաբեկելու հնարք է: Ռուսաստանը պետք է զորավարժություները անվավեր համարի, դրանք հակասում են ԵԱՀԿ Հելսինկիի համաձայնագրում ամրագրված ինքնիշխանություն և տարածքային ամբողջականության սկզբունքներին: Ամեն դեպքում, այն փաստը, որ Ռուսաստանը նույնիսկ մտածում է զորավարժություների անցկացման մասին, ցույց է տալիս որ ԱՄՆ-ը պետք է մեծացնի իր ներգրավվածությունը և աջակցությունը Վրանստանի անկախության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ամրապնդմանը»:

Հիշացնենք, որ զինավարժությունները պլանավորվել էին, դեռ ապրիլ ամսից:
http://razm.info/3908

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *