Սեյրան Օհանյանն այցելել է 2-րդ բանակային կորպուսի մարտական դիրքեր

Սեպտեմբերի 28-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 2-րդ բանակային զորամիավորման ենթակա ստորաբաժանումներում: Շրջայցի նպատակն էր տեղում դիտարկել ծառայության կազմակերպման պայմանները, նոր կառուցվող ու նորոգվող շինությունների ընթացիկ աշխատանքները, ծանոթանալ սահմանագոտու տվյալ հատվածի օպերատիվ իրավիճակին, ինչպես նաև ստուգել նախորդ այցերի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը։ Հաղորդում է ՊՆ տեղեկատվության վարչությունը։

Նախարար Օհանյանն ու ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի վարչության պետ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը

Նախարար Օհանյանն ու ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի վարչության պետ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ,  Օհանյանը եղել է նաև մարտական հենակետերում, դիտարկել մարտական հերթապահության իրականացման պայմաները: Բանակային զորամիավորման հրամանատարության և ՀՀ ՊՆ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկվել են սահմանագոտու տվյալ հատվածի մարտական հենակետերի ինժեներական բարելավման և լրակահավորման միջոցառումները:  Նախարարն ուշադրություն է դարձրել նաև նոր կառուցվող շինություններն անհրաժեշտ գույքով համալրելու աշխատանքների ընթացքին։

Սահմանագոտու տվյալ հատվածում շրջայցի ավարտին էլ հրամանատարական կազմին առաջադրվել են որոշակի խնդիրներ, տրվել են ցուցումներ և հանձնարարականեր՝ իրականացվող աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ՝ մասնավորապես Պաշտպանության բանակի հետ համադրված և պլանավորված խնդիրների շրջանակում:

Հավելենք, որ մարտական հենակետերում նախարարը ճաշել է հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ՝ իր երախտագիտությունը հայտնելով անձնվիրաբար ու խիզախորեն ծառայելու համար:

Օհանյանը ճաշում է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ

Օհանյանը ճաշում է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին էլ Սեյրան Օհանյանը եղել է Արցախում, հանդիպել Արցախի ղեկավար Բակո Սահակյանի և Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *