Ադրբեջանն ու Ռուսաստանը Կասպից ծովում անցկացրել են համատեղ զորավարժություն

ՌԴ-ի սահմանապահ ծառայության առափնյա անվտանգության նավերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության նավերը սեպտեմբերի 28-29-ին  Կասպից ծովի ադրբեջանական ջրային տարածքում անցկացրել են ռազմածովային համատեղ զորավարժություն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հայտնել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը:

Ադրբեջանի առափնյա անվտանգության նավ

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ռազմանավերից մեկը

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին՝ «Կասպյան գավաթ-2015» և «Կասպյան դերբի-2015» մրցույթների բացման արարողության ժամանակ, ՌԴ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Վիկտոր Չիրկովը հայտարարել էր, որ մինչ այս տարվա վերջ Կասպից ծովում անցկացվելու է առնվազն 2 միջազգային զորավարժություն, որոնցից մեկը՝ եռակողմ՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Ղազախստանի ռազմածովային ուժերի զինծառայողների մասնակցությամբ, իսկ մյուսը՝ երկկողմ, ռուս-ադրբեջանական։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *