ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հայաստանյան Panorama.am լրատվակայքի հետ զրույցում անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին և ուժերի շփման գծում լարվածության աճին՝ նշելով, որ Ադրբեջանի ներկայիս որդեգրած ռազմավարությունն է´լ ավելի դժվարին կացության մեջ է դնելու այդ երկրին։
Լրատվակայքի թղթակցի հետ զրույցում Տոնոյանը հայտարարել է.
Տավուշի մարզում գյուղերի հրետակոծման դեպքերը, որոնց հետևանքով ունեցանք քաղաքացիական զոհեր և 1994թ մայիսից ի վեր առաջին անգամ 122 մմ տրամաչափի հրետանու օգտագործումը, առաջնագծի թիկունքում տեղակայված ենթակառույցի և այնտեղ վարժանք անցկացնող անձնակազմի` ռազմական առումով չհիմնավորված խոցումը, ինչպես արդեն նշել ենք, լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է: Իմ խորին համոզմամբ, նման ռազմավարությունը հանգեցնելու է նրան, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության առջև բանակցային սեղանին դրված են լինելու ոչ թե հրադադարի պահպանման և վստահության ամրապնդման միջոցների հետ կապված օրակարգային հարցերը, այլ նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանքը:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան․ 27 սեպտեմբերի — 3 հոկտեմբերի | Ռազմ.info