Զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայության» մեդալով

Այսօր` սեպտեմբերի 26-ին, Արցախի նախագահ Բակո Սահակյանը հրամանագրեր է ստորագրել երեկ զոհված զինծառայողներին հետմահու պարգևատրելու մասին, հաղորդում է նախագահի պաշտոնական կայքը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար «Մարտական ծառայության» մեդալով հետմահու պարգևատրվել են ՊԲ զորամասերից մեկի զինծառայողներ Նորայր Խաչատրյանը, Ռոբերտ Մկրտչյանը, Կարեն Շահինյանը, Հարութ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ երեկ` սեպտեմբերի 25-ին, հակառակորդը հարվածել էր ՊԲ թիկունքում տեղակայված ստորաբաժանումներին, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 16 վիրավոր:

ՀՀ ՊՆ-ն սեպտեմբերի 26-ին հաղորդագրություն է տարածել` զգուշացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբին և Ադրբեջանին, որ այսուհետ ՀՀ ԶՈւ-ն օգտագործելու է հրթիռա-հրետանային խոցման համարժեք միջոցներ` մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան և կենդանի ուժը:

One response to “Զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայության» մեդալով

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 20-26 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *