Վրաստանում Աղմաշենեբելիի անվան ռազմական ակադեմիան ավարտել է 105 լեյտենանտ

Սեպտեմբերի 8-ին Գորիում Դավիդ Աղմաշենեբելիի անվան ռազմական ազգային ակադեմիան առաջին անգամ ավարտել է 105 յունկեր (կուրսանտ), որոնց տրվել է լեյտենանտի կոչում։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Վրաստանի Դավիդ Աղմաշենեբելիի անվան ռազմական ազգային ակադեմիայի շրջանավարտները

Վրաստանի Դավիդ Աղմաշենեբելիի անվան ռազմական ազգային ակադեմիայի շրջանավարտները

Շրջանավարտներին շնորհավորել ու բակալավրի դիպլոմներ են հանձնել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, ինչպես նաև ակադեմիայի ռեկտորի պաշտոնակատար Նիկոլոզ Աղլաձեն։

Ինչպես հաղորդում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, բակալավրի ծրագիրը ֆինանսավորում է պաշտպանության նախարարությունը։
2011 թվականին նախնական ռազմական պատրաստության դասընթացի համար ներկայացել էր 147 յունկեր, որից 134-ն է շարունակել ուսումնառությունը, իսկ ահա 105 հոգին ավարտել են դասընթացն ամբողջությամբ։ Նրանցից 39-ը ստացել են ինֆորմատիկայի և 66-ը՝ մենեջմենթի բակալավրի աստիճան։

Շրջանավարտները հնարավորություն ունեն շարունակել կրթությունն արդեն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ռազմական բուհերում։

Վրաստանի ԶՈւ ԳՇ պետը շրջանավարտին հանձնում է դիպլոմը

Վրաստանի ԶՈւ ԳՇ պետը շրջանավարտին հանձնում է դիպլոմը

Վրաստանի Դավիդ Աղմաշենեբելիի անվան ռազմական ազգային ակադեմիայի շրջանավարտները

Վրաստանի Դավիդ Աղմաշենեբելիի անվան ռազմական ազգային ակադեմիայի շրջանավարտները

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *