Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի Հաքյարի նահանգի Շեմդինլի շրջանում թուրքական ռազմաօդային ուժերը «Կոբրա» ուղղաթիռների ուղեկցությամբ իրականացրել են հատուկ գործողություններ՝ ճնշելու 2 օր շարունակ դեպի շրջկենտրոն տանող ճանապարհը փակած քուրդ մարտիկների դիմադրությունը:
2 ժամանոց մարտից հետո Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) զինված խմբավորումը նահանջել է՝ նախնական տվյալներով ունանալով 15 զոհ: Թուրքական կողմից վիրավորվել են 1 սպա և 2 սերժանտ:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին նույն այս շրջանում թուրքական ռազմական ուղղաթիռի կործանման պատասխանատվությունն իր վրա էր վերցրել ՔԲԿ-ն, սակայն Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետ Ն. Օզելը հերքեց այդ հայտարարությունը` պնդելով, որ ուղղաթիռն ընկել է տեխնիկական պատճառներով։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով շրջանում ընթացող մարտերը, կարելի է ենթադրել, որ ուղղաթիռն իսկապես ոչնչացվել էր ՔԲԿ մարտիկների կողմից։