ԵԱՀԿ հերթական դիտարկումը շփման գծում

Հուլիսի 25-ին ԵԱՀԿ-ն հերթական պլանային դիտարկումն է իրականացնելու հայ-ադրբեջանական շփման գծում:

Հայկական կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը և Իրժի Աբերլեն՝ Տավուշի մարզի Այգեպար գյուղի հատվածում:

Ադրբեջանական կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Ուիլյամ Ֆրայորը՝ Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի հատվածում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *