Գերմանացիներն արգելեցին թուրքական ինքնագնաց հաուբիցների վաճառքն Ադրբեջանին

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռ/կ ադրբեջանական ծառայության կայքը, գերմանական «ՄՏՈւ» (MTU) ընկերությունն արգելել է Թուրքիային վաճառել Ադրբեջանին Տ-155 «Ֆըրթընա» ինքնագնաց հաուբիցներ։

Այդ հաուբիցները թուրքական արտադրության են, սակայն դրանցում տեղադրված են գերմանական «ՄՏՈւ» ընկերության «MTU-881 KA 500» շարժիչներ, և արտահանման համար պահանջվում է գերմանական ընկերության թույտվությունը։ Հաուբիցները գնելու շուրջ Ադրբեջանն ավելի քան մեկ տարի բանակցություններ էր վարում, սակայն գերմանական ընկերությունն այդպես էլ չտվեց իր համաձայնությունը։

Տ-155 «Ֆըրթընա»

  • Մարտական զանգված ” 47-56տ (ըստ տարբեր աղբյուրների )
  • Երկարություն ” 12մ
  • Լայնություն ” 3.4-3.5մ
  • Բարձրություն ” 3.43մ
  • Անձնակազմ ” 5 (հրամանատար, վարորդ, հրետաձիգ, 2 լիցքավորող)
  • Հիմնական զենք ” 155մմ Լ52 թնդանոթ
  • Լրացուցիչ զենք ” 12.7մմ գնդացիր
  • Առավելագույն հեռահարություն ” 30-40կմ
  • Զինամթերքի պաշար ” 48 արկ
  • Շարժիչ ” MTU-881 KA 500 դիզելային, 1000 ձիաուժ
  • Հզորություն/զանգված ” 17.85 ձիաուժ/տոննա
  • Մարշի հեռավորություն ” 360-480կմ (ըստ տարբեր աղբյուրների)
  • Արագություն ” 66կմ/ժ

Նշենք, որ ադրբեջանցիները գործարքի ձախողման մեջ մեղադրում են հայկական լոբբիին։

Հավելենք նաև, որ մոտ մեկ տարի առաջ թուրքական «Դունյա» թերթը տեղեկություններ էր հրապարակել, որ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են մոտ 225 միլիոն դոլարի գործարք կնքել, որի մեջ մտնելու են «Կոբրա» զրահամեքենաներ, 107/122 մմ համազարկային կրակի հրթիռներ և Տ-155 «Ֆըրթընա» հաուբիցներ։ Հետագայում ճշտվեց, որ Ադրբեջանը մտադիր էր գնել 36 միավոր Տ-155` վճարելով մոտ 200 միլիոն դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *