Օգոստոսի 25-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար տիկին Դոմինիկ Լիենգմեին` առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար տիկին Կարոլին Դուեզին։
Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել տիկին Լիենգմեին պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքի համար, իսկ պատվիրակության նորանշանակ ղեկավարին մաղթել արգասաբեր աշխատանք առաքելության ընթացքում։
Տիկին Կարոլին Դուեզը, բարձր գնահատելով ՀՀ ՊՆ և ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության միջև համագորակցությունը, իր հերթին պատրաստակամություն է հայտնել բոլոր ջանքերը գործադրել այդ համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են երկկողմ կրթական ծրագրերը, ինչպես նաև գերիների, պատանդների և անհայտ կորածների ուղղությամբ համագործակցության ծրագրերի իրականացման հարցերը։