Արցախի նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին այցելել է Պաշտպանության բանակի հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի կայքը:
Բակո Սահակյանը ծանոթացել է զորամասերի ծառայության ընթացքին ու պայմաններին, ինչպես նաև զինվորների առօրյային:
Արցախի ղեկավարն ընդգծել է, որ Պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացումը, նոր զինտեխնիկայով համալրումը եղել է ու կմնա պետության կարևորագույն առաջադրանքներից մեկը, և այսուհետ էլ կարվի հնարավորն այս ուղղությամբ:
Այցի ընթացքում Բակո Սահակյանին ուղեկցել են Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 23-29 օգոստոսի, 2015 | Ռազմ.info