ՀՀ ՊՆ-ում ընդունել են Իտալիայի դեսպանին և այդ երկրի նորանշանակ ռազմական կցորդին

Օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջիովաննի Ռիչուլիին և մեր երկրում հավատարմագրված ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Մասսիմո Ֆոգարիին (նստավայրը ք. Մոսկվա)` վերջինիս Հայաստանում հավատարմագրման կապակցությամբ։

ՀՀ-ում Իտալիայի դեսպանի և ռազմական կցորդի ընդունելությունը

ՀՀ-ում Իտալիայի դեսպանի և ռազմական կցորդի ընդունելությունը

Սեյրան Օհանյանը շնորհավորել է բրիգադի գեներալ Ֆոգարիին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ՝ նշելով, որ պաշտպանական բնագավառում հայ-իտալական հարաբերությունները Լիբանանում ՄԱԿ-ի առաքելության իտալական զորախմբի կազմում տեղակայելուց և համագործակցությունն ամենամյա պլանավորման ձևաչափով իրականացնելուց հետո թևակոխել են նոր փուլ։

Սեյրան Օհանյանը տեղեկացրել է նաև, որ ՀՀ ՊՆ-ն պատրաստ է ավելացնել Լիբանանում տեղակայված հայ խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմի քանակը` հաշվի առնելով հայ և իտալացի խաղաղապահների միջև համատեղ ծառայության արդեն իսկ առկա փորձը:

Դեսպանը նշել է, որ իտալական կողմը բարձր է գնահատում համագործակցության ներկայիս մակարդակը և պատրաստ է համագործակցության էլ ավելի ընդլայնմանը։

One response to “ՀՀ ՊՆ-ում ընդունել են Իտալիայի դեսպանին և այդ երկրի նորանշանակ ռազմական կցորդին

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 23-29 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *