ՊԲ-ն հայտնում է փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կորուստների մասին

Օգոստոսի 22-23-ին հայ-ադրբեջանական սահմանի արցախյան հատվածում հակառակորդը 60, 82 և 120 մմ-ոց ականանետերով և հրաձգային զինատեսակներով շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

Ադրբեջանական կողմի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 4 զոհ և 15-ից ավելի վիրավոր:

ՊԲ դիրքապահ անձնակազմը շարունակում է աչալրջորեն վերահսկել ողջ առաջնագիծը և վստահորեն իրականացրել իր առջև դրված մարտական խնդիրը:

One response to “ՊԲ-ն հայտնում է փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կորուստների մասին

  1. Pingback: Ի՞նչ են խոսում ադրբեջանական զինվորականները․ մի գաղտնալսման հետքերով | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *